Ատրպէյճանական կողմը երէկ կրակ բացած է Սիւնիքի մարզի Խնածախ գիւղին մէջ գարնանացան իրականացնող գիւղացիներու ուղղութեամբ։ Այս մասին պատմած է Խնածախի վարչական ղեկավար Սէյրան Միրզոյեանը:
«Ես եւ ընկերս նոյնպէս այնտեղ ենք եղել: Վնասներ չենք կրել: Չեն թողնում վարած հողը ցանենք, պարբերաբար կրակում են: Առաջին տարին է, որ նման խնդիր է առաջանում»,- պատմած է գիւղապետը: