Թեհրանի հայկական համայնքի յարգուած մտաւորական եւ հասարակական գործիչ Անդրանիկ Սիմոնեան, որ վերջին օրերուն վիրաբուժական գործողութեան ենթարկուած է, կը գտնուի բժիշկներու ուշադիր խնամքին տակ։ Գործողութիւնը բարեբախտաբար յաջող անցած է, իսկ Սիմոնեան իր հարազատներուն, ընկերներուն եւ համայնքի անդամներուն ուղղած գրառմամբ յայտնած է, որ ապաքինման ճանապարհին արդէն անցած է կարեւոր հանգրուան մը եւ շուտով կը սպասէ ամբողջական վերականգնումին։
Ստորեւ՝ այդ մասին Անդրանիկ Սիմոնեանի գրառումը։
Բարեւներս բոլորիդ՝ իմ հարազատներին, հայրենիքում ապրող կամ Սփյուռքի ընկերներին, բարեկամներին, գործընկերներին, ուսանողներին, շրջանավարտներին և իրանահայ համայնքի բոլոր անդամներին։
Ես, Աստծո կամոք, բժիշկների ուշադիր և հանձնառու մոտեցման, ինձ ուղեկցող այս պահակախմբի հոգատար խնամքի, ինչպես նաև ձեր բոլորի աղոթքների ու փոխանցած դրական լիցքերի շնորհիվ, վերադարձի ճանապարհի մեծ մասն արդեն անցել եմ։
Երևի մի քանի շաբաթից ապաքինումն ամբողջությամբ ավարտված կլինի։
Կարոտում եմ ձեզ և ձեր աղոթքներին, օրհնություններին ու փոխանցած դրական լիցքերին։
Ներեցեք, որ ոչ մեկին չէի տեղեկացրել, թե ինչ իմաստ ունեի։
Մնացեք առողջ և երջանիկ։