Հոկտեմբերի 24-ին, ժամը 19:40-ի սահմաններում, Արագածոտնի մարզում՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կիլոմետրին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» բեռնատարը։
Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդն ու ուղևորը՝ Եղվարդ քաղաքի բնակիչ ամուսինները, տեղում մահացել են։ Վիրավորվել է 5 քաղաքացի, որոնցից 4-ը երեխաներ են, այդ թվում՝ մահացած ամուսինների 7, 10 և 13 տարեկան երեխաները։
Դեպքի վայրով անցնող քաղաքացիներն ու Ոստիկանության գվարդիայի ծառայողները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել տուժածներին և սեփական ու ծառայողական մեքենաներով նրանց տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Ավելի ուշ երեխաներին ռեանիմոբիլներով տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի պարեկներն ու Քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության խումբը։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ամբողջական ինքնությունը։
Աղբյուր․ Shamshyan.com (լրագրող Գագիկ Շամշյան)