Հնագետ եւ պատմաբան Համլետ Պետրոսյանն ահազանգում է, որ Վայոց ձորում գտնվող Հայաստանի եզակի հուշարձաններից մեկը` Չեսար իշխանի պալատը, որի նման երկրորդը ուղղակի չկա, որպես հարդանոց է օգտագործվում:
«Չեսար իշխանի պալատը, նրա՝ ով կառուցել է նաև Սելիմի քարավանատունը: Իհարկե՝ ընդգրկված է պետական նշանակության հուշարձանների ցանկում, իհարկե պահպանվում է պետության կողմից: Եթե Վայոց Ձորում փորձեք մի որևէ հուշարձանի լայնությունը չափել՝ միանգամից կհայտնվեն մի քանի հսկողներ, շտապ կզանգեն Երևանից՝ էդ ինչ ե՞ք անում:
Բա չկա՞ մեկը՝ որ պալատը որպես հարդանոց օգտագործողին ասի՝ էդ ինչ ե՞ս անում»,-զարմանում է գիտնականը: