image

Ահազանգ. Վայոց Ձորում Չեսար իշխանի եզակի պալատը դարձրել են հարդանոց (լուսանկարներ)

Ահազանգ. Վայոց Ձորում Չեսար իշխանի եզակի պալատը դարձրել են հարդանոց (լուսանկարներ)

Հնագետ եւ պատմաբան Համլետ Պետրոսյանն ահազանգում է, որ Վայոց ձորում գտնվող Հայաստանի եզակի հուշարձաններից մեկը` Չեսար իշխանի պալատը,  որի նման երկրորդը  ուղղակի չկա, որպես հարդանոց է օգտագործվում:  
«Չեսար իշխանի պալատը, նրա՝ ով կառուցել է նաև Սելիմի քարավանատունը:  Իհարկե՝ ընդգրկված է պետական նշանակության հուշարձանների ցանկում, իհարկե պահպանվում է պետության կողմից: Եթե Վայոց Ձորում փորձեք մի որևէ հուշարձանի լայնությունը չափել՝ միանգամից կհայտնվեն մի քանի հսկողներ, շտապ կզանգեն Երևանից՝ էդ ինչ ե՞ք անում:
Բա չկա՞ մեկը՝ որ պալատը որպես հարդանոց օգտագործողին ասի՝ էդ ինչ ե՞ս անում»,-զարմանում է գիտնականը: