Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի (AMAA) աջակցությամբ ԱՄՆ-ից եւ Հայաստանից 8 բժիշկ (թերապեւտ, ճառագայթաբան, գինեկոլոգ, ատամնաբույժ, ընտանեկան բժիշկ) եւ 37 կամավոր այս օրերին միավորեցին իրենց ուժերը՝ իրականացնելու արդեն 14-րդ ամենամյա բժշկական առաքելությունը։ AMAA-ից տեղեկանում ենք, որ այս առաքելության շնորհիվ AMAA-ի Վանաձորի եւ Ստեփանավանի կենտրոններում 523 շահառու ստացել է անվճար բժշկական խորհրդատվություն, դեղորայք, ինչպես նաեւ կանցնի ուլտրաձայնային եւ այլ տեսակի հետազոտություններ: