image

2050-ին Հայերը Հայաստանի մէջ փոքրամասնո՞ւթիւն

2050-ին Հայերը Հայաստանի մէջ փոքրամասնո՞ւթիւն

2050-ին, Հայերը Հայաստանի մէջ պիտի դառնան սփիւռք, փոքրամասնութիւն պիտի ըլլանք:

«Կիզակէտում Արկադի Գրիգորեանի հետ» հաղորդման ժամանակ ըսած է ՀՀ վաստակաւոր արուեստագէտ Արտաշէս Ալեքսանեան.

«Փաշինեանն ասում էր, որ 2050 թուականին 10, թէ 30 միլիոն բնակիչ պէտք է լինի Հայաստանում։ Արդեօ՞ք խօսքը հայերի մասին էր։ Այսօր էլ արդէն տասնեակ հազարներով օտարազգիներ են բնակւում Հայաստանում։ Հաշուի առնելով Ալիեւի յայտարարութիւնները ադրբեջանցիներին Հայաստան վերադարձնելու մասին, կարելի է ենթադրել, թէ ինչ է մեզ սպասւում։

Ինչ վերաբերում է երկրում ստեղծուած իրավիճակին ու մտաւորականութեան անտարբերութեանը, ապա այսօր ստիպեցին, որ մարդը զբաղուի միայն ստամոքսով, մտածի միայն ստամոքսի մասին։ Պապենական խօսք կայ՝ առաջ որդուս, յետոյ մորթուս։ Հիմա բոլորն անխտիր մորթու մասին են մտածում։ Մշակոյթի գործիչները, արուեստագէտները, ամէն մէկը մի տաքուկ տեղ գտել, նստել է»,- նշած է Ալեքսանեան։