image

Վաշինգտոնի ազգային տաճարը. Լուսանկարներ

Վաշինգտոնի ազգային տաճարը. Լուսանկարներ

Թեպետ Վաշինգտոնի ազգային տաճարը պատկանում է Վաշինգտոնի Անգլիկան եկեղեցուն, բայց այն աղոթատեղի է բոլորի համար։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ  համազգային աղոթատան հիմնարկեքը, որի գաղափարը պատկանում է ԱՄՆ հիմնադիր հայրերին, տեղի է ունեցել 1907թ․ սեպտեմբերի 29-ին։ Տաճարը Մոնթ Սենթ Oլբենի գագաթից վեհաշուք հայացքով հետևում է մայրաքաղաքին։ Այս հսկա գոթական համալիրի վերջին քարը դրվեց 1990թ․։ Տաճարն աչքի է ընկնում իր բարձրարվեստ վիտրաժներով, տարբեր պատմաճարտարապետական ոճերի աղոթարաններով, վեհաշուք քանդակներով, բրոնզե դարպասներով, դրվագված ջրհորդաններով։ Այստեղ են ամփոփված մի շարք հայտնի ամերիկացիների աճյուններ։

Տաճարն առանձնահատուկ նշանակություն ունի հայերի համար։


 

 

 

 

 

 

«Մարդկության արարումը» (քանդակագործ Ֆրեդերիկ Հարդ (1943-1999) բարձրաքանդակը տեղադրված է Վաշինգտոնի տաճարի արևմտյան մուտքի վերևում: Աշխատանքներն ավարտվել են 1982թ. փետրվարի 10-ին: Բարձրաքանդակի պատճենված նմուշն իբրև պաննո օգտագործվել է «Սատանայի փաստաբանը» (1997) ֆիլմում, որի համար քանդակագործը դատ է բացել «Warner Brothers» կինոստուդիայի դեմ և շահել այն:

 

 


Տաճարի այս վիտրաժը (ապակենկարը) Լուսնաքարի պատուհանն է: Այն նշանավոր է նրանով, որ նրանում պարփակված է 7.18 գրամ կշռով լուսնաքար, որը 1969 թ. հուլիսի 21-ի Լուսնի վրա իրենց նշանավոր վայրեջքից հետո երկիր են բերել Նիլ Արմսթրոնգը և Բազ Օլդինը:

 

Տեղեկությունները՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատության