15 Յուլիսին Երեւան –Մոսկուա- Թոքիօ թռիչքով ողիմպիական մայրաքաղաք մեկնած է 32-րդ ամառնային Ողիմպիական խաղերուն մէջ հրաձգութեան մրցաշարի Հայաստանի միակ ներկայացուցիչ Էլմիրա Կարապետեանը:
Ողիմպիականին Թոքիօ կ'ուղեկցի հրաձգութեան Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչ Սէյրան Նիկողոսեանը:
Էլմիրա Կարապետեանը Թոքիօ պիտի ժամանէ 17 Յուլիսին:
Յիշեցնենք, որ հրաձիգ Էլմիրա Կարապետեանը Թոքիօ-2020 ողիմպիական ուղեգիրը նուաճած է Եւրոպայի առաջնութեան արդիւնքներով՝ զբաղցնելով 5-րդ տեղը:
Թոքիօ 2020-ին հանդէս պիտի գայ 25 Յուլիսին Երեւանի ժամանակով 05:00-էն 11:30-ը:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել