Պոլսո «Ժամանակ» օրաթերթը տեղեկացնում է, որ Սանասարյան խան անունով հայկական պատմական առևտրի կենտրոնը հայ համայնքին վերադարձնելու որոշում է ընդունել Թուրքիայի Վճռաբեկ դատարանը:
Դատական հայցը թուրքական դատարան էր ներկայացվել տարիներ առաջ, սակայն դատարանի կողմից մերժվելուց հետո, Արամ արք. Աթեշյանը 2014 թվականի հուլիսի 3-ին դիմել էր Վճռաբեկ դատարան: Ավելի քան չորս տարի շարունակվող դատը հանգուցալուծվել է հայ համայնքի օգտին:
Սանասարյան առեւտրի կենտրոնը մեծահարուստ Մկրտիչ Սանասարյանը կտակել էր Սանասարյան վարժարանին, որպեսզի եկամուտները փոխանցվեն դպրոցին: Դպրոցը փակվելուց հետո շենքը տնօրինել է Պոլսո պատրիարքությունը, սակայն ավել ուշ այն բռնագրավվել է պետության կողմից: Նախատեսվում է, որ շենքը հայկական համայնքին վերադարձնելուց հետո այն կրկին տնօրինելու է պատրիարքարանը: