«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը հայտնել է, որ կյանքից անժամանակ հեռացել է սրտաբան Արտյոմ Ավետիսյանը:
Բժիշկ Ավետիսյանը 2007 թվականից «Նորք-Մարաշ» ԲԿ-ում անցել էր սրտային վիրաբուժության ռեզիդենտուրա և աշխատել որպես կրտսեր սրտային վիրաբույժ։ Այնուհետև նա վերապատրաստվել էր և իր նեղ մասնագիտական գործունեությունը շարունակել Ավստրալիայում։
Ըստ տեղեկությունների, բժիշկ Ավետիսյանը զոհ է գնացել ողբերգական ավտովթարի։