Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից ապրիլի 30-ին զինծառայող է ծանր վիրավորվել:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով մանրամասներ:
«Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորում է ստացել գլխի շրջանում, շուտով ուղղաթիռով տեղափոխվել է Երևան»,-նշել է Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի ուշ Արծրուն Հովհաննիսյանը հավելել է, որ վիրավորը 1987 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։