image

Սթիվեն Հոքինգի ուսուցիչ, հայազգի Տիգրան Թահթան Ատոմ Էգոյանի ֆիլմից ներշնչված գիրք է գրել

Սթիվեն Հոքինգի ուսուցիչ, հայազգի Տիգրան Թահթան Ատոմ Էգոյանի ֆիլմից ներշնչված  գիրք է գրել

Գլոբալ ուսուցիչների մրցանակի շնորհման առթիվ անգլիացի նշանավոր տիեզերագետ ու ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը ուղերձ է ձայնագրել, որտեղ խոսել է նաև իր հայ ուսուցչի՝ Մեծ Բրիտանիայում ծնված հայազգի մաթեմատիկոս և մանկավարժ Տիգրան Թահթայի մասին: Նա ասել է, որ  անցած ճանապարհի համար պարտական է իր հայ ուսուցչին՝   Տիգրան Թահթային, որ Հոքինգին դասավանդել է Ալբանսի քոլեջում:


 

Իր գիտական բազում գրքերից բացի Տիգրան Թահթանը գիրք է գրել նաև հայերի, հայկական ինքնության, հայոց լեզվի և պատմության մասին: «Արարատ ասոցացիա» խորագրով գիրքը Տիգրան Թահթան գրել է Ատոմ Էգոյանի «Արարատ»  ֆիլմից ներշնչված: Գրքում ներառված են նաև մեծ գիտնականի՝ Արևմտյան Հայաստան կատարած ճանապարհորդական տպավորությունները:

Տիգրան Թահթան կյանքից հեռացել է 2006  թվականին: Նա ծնվել է ցեղասպանությունից հետո Մեծ Բրիտանիա տեղափոխված հայ ընտանիքում, մկրտվել է Մանչեսթրի հայկական եկեղեցում: