«Ժողովուրդ» օրաթերթը կը գրէ. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութիւնների համաձայն՝ այս օրերին իշխանութեան ներսում՝ տարբեր գրասենեակներում, թէժ քննարկումներ են ընթանում, թէ ով որ պաշտօնը պէտք է զբաղեցնի:
Ըստ մեր տեղեկութիւնների՝ իշխանութեան ներսում քննարկուել է այն հարցը, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Աւինեանին պէտք է նախապատրաստել Երեւանի քաղաքապետի պաշտօնի համար, իսկ նրա տեղում նշանակել ՀՀ կառավարութեան աշխատակազմի ղեկավար Արսէն Թորոսեանին:
Վերջինս ամէն գնով փորձում է Աւինեանի տեղում յայտնուել ու դրա համար ամէն քայլ անում է Նիկոլ Փաշինեանի մօտ վստահութիւն ձեռք բերելու համար: ՀՀ կառավարութեան աշխատակազմի նոր ղեկավար հնարաւոր է նշանակուի ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սփորթի նախկին նախարար, ՀՀ վարչապետի խորհրդական Արայիկ Յարութիւնեանը:
Ի դէպ, ըստ իշխանութեան ներսում շրջանառուող տեղեկութիւնների՝ Նիկոլ Փաշինեանի սրտով քաղաքապետի թեկնածուն Խաչատուր Սուքիասեանն է, որը եւս մեծ ցանկութիւն ունի այդ պաշտօնը իրենով անել: Այս հարցերը թէժ քննարկուում են իշխանութեան ներկայացուցիչների շրջանում, բայց, ըստ մեր տեղեկութիւնների, ՀՀ վարչապետի ժամանակաւոր պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը լուռ է, որեւէ մեկին դեռեւս որեւէ պաշտօն չի խոստացել, որեւէ մէկին յստակ բան չի ասել: Փաշինեանը արտախորհդարանական ուժերի հետ խորհրդակցութիւններ է անում ու թիմի հետ դեռեւս հանդիպում չի ունեցել»:
Առաւել մանրամասն՝ թերթի այսօրուան համարին մէջ: