image
Հրատապ լուրեր:

Սիրիահայ Թովմասյանների ընտանիքը հասավ Հայաստան

Սիրիահայ Թովմասյանների ընտանիքը հասավ Հայաստան

11 ամիս Թուրքիայի Սուրուճ  քաղաքի գաղթակայանում ապրելուց հետո քիչ առաջ Երեւան փոխադրվեց  սիրիահայ Թովմասյանների բազմանդամ  ընտանիքը, որը ծագումով Քոբանի քաղաքից է: Թովմասյանները մեկ տարի առաջ են փախել Քոբանիից, երբ քաղաքն անցել է գրոհայինների ձեռքը:  Այս ամառ Թովմասյան եղբայրներից մեկը` Հովսեփ Թովմասյանը,  Թուրքիայից գնացել էր Քոբանի, որպեսզի տեղեկանար ընտանիքի ունեցվածքի ճակատագրից եւ մորթվել էր իսլամիստների կողմից, իր 12 տարեկան որդու` Արամի աչքի առջեւ: 

Թովմասյանների ընտանիքը Հայաստան փոխադրվեց Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանի օժանդակությամբ:  Նրանց սկզբնական կեցության ծախսերը ստանձնել է «Առաքելություն Հայաստան»  կազմակերպությունը:

 

Լուսանկարը` Արեւելքի