image

Փարիզի մէջ. 4 Տարուան բանտարկութեան պատիժ ՝ Ռիֆhաթ Ասատին

Փարիզի մէջ.  4   Տարուան բանտարկութեան  պատիժ ՝ Ռիֆhաթ   Ասատին

Փարիզեան   դատարան մը     4 տարուան  բանտարկութեան վճիռ  արձակած է    Սուրիոյ նախկին նախագահ   Հաֆէզ Ասատի եղբօր ՝  Ռիֆհաթ  Ասատին դէմ։

  Այս  մասին լուրը կը հաղորդէ Russia   Today       կայանը նշելով,  որ    2014  թուականէն  ի վեր դատական  գործընթացներու մէջ յայտնուած    Ռիֆհաթ  Ասատ կը մեղադրուի  դրամալուացութեան եւ ապօրինի    գործառնութիւններ  կատարելու մէջ։

 Կը  նշուի նաեւ, որ      82-ամեայ  Ասատ  առողջական խնդիրներու  հետեւանքով     անգամ  դատավճիռի   հրապարակման օրը  չէ ներկայացած  դատարան։

 Համայի  դէպքերուն   մէջ  (1982) տխրահռչակ դեր ունեցած  Ասատ        այդ դէպքերէն    2  տարի անց  ապստամբած է   իր եղբօր  ՝  նախագահ Հաֆէզ Ասատին դէմ,  որմէ ետք  ալ  լքած է Սուրիան եւ հաստատուած՝ Եւրոպա։ 

   Russia Today     Կը յիշեցնէ, որ     Փարիզի դատարանը   բանտարկութեան   պատիժէն  բացի    մեծագումար     արժէք կազմող      Ասատի  կալուածներէն շատ-շատերը   գրաւի տակ  առած է։ 

 

 Ըստ  նոյն աղբիւրին    Ասատի  միայն Ֆրանսայի մէջ  ունեցած  կալուածներուն գումարը կը գնահատուի շուրջ 700   միլիոն եւրոյով։