ՀՀ Սփյուռքի նախարարությունն ու Համազգային Հայ Կրթական Մշակութային միությունը Նյու Ջերսիում կազմակերպել են Նունե Եսայանի եւ պոլսահայ ճանաչված երգչուհի Սիբիլի համատեղ համերգը: «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» խորագրով համերգին մասնակցել են նաեւ Համազգային միության Նյու Ջերսիի «Արեգակ» երգչախումբը եւ «Նաիրի» պարախումբը: Ամերիկահայ մամուլը համերգը բնորոշել է իբրեւ Հայաստանի եւ Սփյուռքի երկու ամենաճանաչված երգչուհիների համատեղ ելույթ: