«Նախորդ 3-4 ամիսներն ինձ համար առաջին հերթին յատկանշական էին բազմաթիւ հանդիպումներով մարդկանց հետ՝ զինակիցների, քաղաքական ու հասարակական գործիչների, փորձագիտական հանրոյթի, երիտասարդութեան, լրագրողների, բժիշկների, մշակոյթի գործիչների, սփիւռքի մեր հայրենակիցների հետ։ Հանդիպել ենք տարբեր առիթներով՝ գործով կամ ինչ-որ հանգամանքների բերումով, գրասենեակում, դատարանի մօտ, նոյնիսկ երեւանեան փողոցներում, Ծաղկաձորում, ինքնաթիռում։ Զրուցել ենք քաղաքականութիւնից, ղարաբաղեան պատերազմից, անցեալից, բայց առաւելագոյնը՝ Հայաստանի ապագայի մասին։