«Արմտէյլի» կայքէն կը կարդանք, որ լուրեր տարածուած են, թէ ատրպէյճանցիները ռազմական մեքենաներով փակած են Կապանի ճանապարհը: Այս մասին զրուցած է Կապանի խոշորացուած համայնքի համայնքապետ՝ Գէորգ Փարսեան, տեղեկացնելով, որ միջադէպը տեղի ունեցած է Կապան-Ճակատեն ճանապարհահատուածին:
«Ամէն ինչ սկսուել է «Բարի գալուստ Ատրպէյճան» ցուցանակի վրայ կրակելուց: Ատրպէյճանցիներն էլ, օգտագործելով առիթը, սադրանքի են դիմել ու դիրքային փոփոխութիւն են կատարել: Ռուս խաղաղապահներն էլ են բախում ունեցել ատրպէյճանցի զինուորականների հետ ու նրանց նոր դիրքի առաջ իրենք էլ են հաստատուել՝ բացառելու համար ատրպէյճանցիների նոր դիրքային փոփոխութիւնները»,- տեղեկացուցած է Գէորգ Փարսեան:
Կապանի քաղաքապետը նշած է, որ ԲՏՌ տեսակի մեքենայով ոչ թէ ատրպէյճանցիները, այլ ռուս խաղաղապահները փակած էին ճանապարհը, որպէսզի ատրպէյճանցիներու առաջխաղացումը կանխեն: Ճանապարհը սկսած է անխափան գործել ու ռուս խաղաղապահները կը տիրապետեն իրավիճակին: