image

Կիրակի օրը ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան դիմաց երախտագիտության հավաք տեղի կունենա

Կիրակի օրը ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան դիմաց երախտագիտության հավաք տեղի կունենա

Կիրակի` հոկտեմբերի 18-ին, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց տեղի կունենա երախտագիտության հավաք: Հայաստանում Սիրիայի դեսպանատունը,   ընդառաջելով  Հայաստանի  սիրիահայ ուսանողների միության կոչին, Հայաստանում բնակվող սիրիահայերի մասնակցությամբ ռուսական դեսպանատան դիմաց  անցկացնելու է հավաք,   երախտագիտություն հայտնելու  Ռուսաստանին, ի նշան Սիրիայում ձեռնարկած  հակաահաբեկչական գործողությունների: Հավաքը տեղի կունենա ժամը 13:00-ին: Երախտագիտության հավաքի կազմակերպիչները կոչ են անում հայաստանցիներին` միանալ իրենց նախաձեռնությանը: