Ինչպես հայտնի է` ամիսներ առաջ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը դատական հայց էր ներկայացրել Թուրքիայում ապրող հայ լրագրող Հայկո Բաղդատի դեմ: Վերջինս Անկարայի քաղաքապետին անվանել էր «հայ», ինչը զայրացրել էր պաշտոնյանին: Թուրքական մամուլը հայտնում է, որ Հայկո Բաղդատն այսօր ներկայանալու է դատարան: Անկարայի քաղաքապետը 10 հազար լիրա (շուրջ 4000 ԱՄՆ դոլար) է պահանջում հայ լրագրողից, իբրեւ բարոյական վնասի փոխհատուցում։