image

Գորիսի համայնքապետն ազատ արձակվեց

Գորիսի համայնքապետն ազատ արձակվեց

Քիչ առաջ ազատ արձակվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որին ձերբակալել էին երեկ՝ Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիք խոչընդոտելու կոչից հետո: Առուշ Առուշանյանի ազատ արձակման լուրը հաղորդեց համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանը: Դատարանի որոշմամբ՝ Առուշ Առուշանյանի ձերբակալությունը ճանաչվել է  ոչ իրավաչափ: