image

Գերման Ստերլիգովը Ջդրդուզում մասնակցել է կնոջ ստեղծած հագուստների ցուցադրությանը (լուսանկարներ)

Գերման Ստերլիգովը Ջդրդուզում մասնակցել է կնոջ ստեղծած հագուստների ցուցադրությանը (լուսանկարներ)

Արցախում հաստատված ռուս գործարար Գերման Ստերլիգովն այսօր Շուշիում մասնակցել է իր կնոջ` Ալյոնա Ստերլիգովայի ստեղծած հագուստների ցուցադրությանը: Գործարարի կնոջ ստեղծած հագուստների ցուցադրությունը տեղի է ունեցել Ջդրդուզում, քարերի վրա փռված գորգերի վրա արցախցի աղջիկները ցուցադրել են հատուկ արցախցի կանանց ու աղջիկների  համար ստեղծած Ալյոնայի հագուստները: Միջոցառմանը տեղի է ունեցել նաեւ  ձիերի, ավանակների մրցույթ, ինչպես նաեւ` գինիների եւ պանրի համտես:   «Արեւելք»ի թղթակցի հարցին,  թե՞ ի վերջո ինչու է հաստատվել Արցախում,  Գերման Ստերլիգովը պատասխանել է, որ մնում է նույն կարծիքին` Արցախն աշխարհի կենտրոնն է:  Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Միջին Արեւելքում քրիստոնյաների հանդեպ կիրառվող ոչնչացման քաղաքականության մասին, Գերման Ստերլիգովը պատասխանել է. «Ուշի-ուշով հետեւում եմ, շատ ցավալի է, բայց այս շատ լուրջ հարցի մասին չեմ կարող կարճ խորհրդածություններ փոխանցել: Շատ լուրջ հարց է, ոչ միայն ինձ` այլեւ Ռուսաստանի համար: Ռուսաստանն իր դիրքորոշումն այս հարցում պետք է հայտնի»: 

 

Լուսանկարները` «Արեւելք»ի