Արցախում հաստատված ռուս գործարար Գերման Ստերլիգովն այսօր Շուշիում մասնակցել է իր կնոջ` Ալյոնա Ստերլիգովայի ստեղծած հագուստների ցուցադրությանը: Գործարարի կնոջ ստեղծած հագուստների ցուցադրությունը տեղի է ունեցել Ջդրդուզում, քարերի վրա փռված գորգերի վրա արցախցի աղջիկները ցուցադրել են հատուկ արցախցի կանանց ու աղջիկների համար ստեղծած Ալյոնայի հագուստները: Միջոցառմանը տեղի է ունեցել նաեւ ձիերի, ավանակների մրցույթ, ինչպես նաեւ` գինիների եւ պանրի համտես: «Արեւելք»ի թղթակցի հարցին, թե՞ ի վերջո ինչու է հաստատվել Արցախում, Գերման Ստերլիգովը պատասխանել է, որ մնում է նույն կարծիքին` Արցախն աշխարհի կենտրոնն է: Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Միջին Արեւելքում քրիստոնյաների հանդեպ կիրառվող ոչնչացման քաղաքականության մասին, Գերման Ստերլիգովը պատասխանել է. «Ուշի-ուշով հետեւում եմ, շատ ցավալի է, բայց այս շատ լուրջ հարցի մասին չեմ կարող կարճ խորհրդածություններ փոխանցել: Շատ լուրջ հարց է, ոչ միայն ինձ` այլեւ Ռուսաստանի համար: Ռուսաստանն իր դիրքորոշումն այս հարցում պետք է հայտնի»:
Լուսանկարները` «Արեւելք»ի
