image
Հրատապ լուրեր:

Աշխարհահռչակ երգիչը Երեւանում է

Աշխարհահռչակ երգիչը Երեւանում է

Հանրահայտ անգլիացի երաժիշտ Էլթոն Ջոնն իր ամուսնու՝ Դեւիդ Ֆերնիշի հետ այսօր ժամանել է Երեւան: 71-ամյա աշխարհահռչակ երգիչը Երեւանում է լսողական սարքեր արտադրող ամերիկյան «Սթարկի» (Starkey) ընկերության կողմից իրականացվող բարեգործական ծրագրի շրջանակում: Երաժիշտն ու նշված ընկերության տնօրենը  Երեւանի «Անկյուն» ռեստորանում ընթրել են նախագահ Արմեն Սարգսյանի հետ: 

Նշենք, որ աշխարհահռչակ երգիչը 2017 թվականի մարտին իր` Elton John AIDS հիմնադրամի (EJAF) 25 ամյակին նվիրված բարեգործական ճաշկերույթի ժամանակ ներկայացրել էր Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը: