image

Արգենտինայի նորընտիր նախագահը հայ ժողովրդի մեծ բարեկամն է. արգենտինական մամուլ

Արգենտինայի նորընտիր նախագահը հայ ժողովրդի մեծ բարեկամն է. արգենտինական մամուլ

Արգենտինայի նորընտիր նախագահը հայ ժողովրդի մեծ բարեկամն է, նա կանգնած է հայկական լոբբիզմի կողքին, գրում է արգենտինական  prensaarmenia-ն` նշելով, որ նոյեմբերի 22-ին Արգենտինայի նախագահ ընտրված Մաուրիսիո Մակրին աջակցում է հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային արշավին:

Լրատվամիջոցը հիշեցրել է, որ Բուենոս-Այրեսի քաղաքապետ եղած ժամանակ Մաուրիսիո Մակրին արգելել էր քաղաքում տեղադրել Աթաթուրքի կիսանդրին, ինչից հետո  Էրդողանը չեղյալ  էր հայտարարել  իր ծրագրված  պաշտոնական այցն Արգենտինա:  Իբրև քաղաքապետ Մաուրիսիո Մակրին 2012-ի ապրիլին այցելել է Երևան, ուր այցի շրջանակներում  հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ամեն տարի ապրիլին Արգենտինայի նորընտիր նախագահը հայոց ցեղասպանության մասին գրառում է անում` հիշեցնելով 20-րդ դարի մեծագույն ցեղասպանության մասին, տեղեկացնում է Արգենտինայի հայկական համայնքի կյանքը լուսաբանող  լրատվամիջոցը:

2014-ի  հուլիսին  Մաուրիսիո Մակրին ընդունել է պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող  ՀՀ նախագահին` նրան հանձնելով Բուենոս-Այրեսի բանալին և վսահեցնելով, որ Արգենտինան կանգնած է հայ ժողովրդի պայքարի կողքին: