image

Ամերիկյան զլմ-ներն անդրադարձել են «արաբական հարցի ամենահմուտ խոսնակի» մահվանը

Ամերիկյան զլմ-ներն անդրադարձել են «արաբական հարցի ամենահմուտ խոսնակի» մահվանը

Ամերիկյան և արաբական լրատվամիջոցներն անդրադարձել են օրեր առաջ Վաշինգտոնում իր մահկանացուն կնքած մեծ մտավորական, պատմաբան, դիվանագետ Գլովսիս Մախսուդի մահվանը՝ նրան համարելով «արաբական հարցի ամենահմուտ խոսնակը»: 90 տարեկանում մահացած Մախսուդը երկար տարիներ եղել է ՄԱԿ-ում Արաբական Պետությունների Լիգայի դեսպանը և արաբականության ամենահայտնի պաշտպաններից մեկն աշխարհում: Նա դեսպանի իր պաշտոնը թողել է  1990-ին,  Սադամ Հուսեյնի՝ Քուվեյթ ներխուժելուց հետո: ԱՄՆ-ում ծնված լիբանանցի մտավորականը Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի Միջին Արևելքի պատմության դասախոսն էր, նաև դասախոսում էր Վաշինգտոնի Իրավաբանական համալսարանում: Լրատվամիջոցները նշում են, որ  Մախսուդն առաջին շարքերում է եղել Մերձավոր Արևելքի պատմության և պաղեստինյան հարցի ուսումնասիրության ասպարեզում: Իր դիվանագիտական և ակադեմիական աշխատանքներին զուգահեռ աշխատել է նաև որպես եգիպտական «Ահրամ» և լիբանանեան «Նահար»  թերթերի գլխաւոր խմբագիր (1979-1977) :

Ունի մի շարք գրքեր, որոնցից են՝ «Ձախ արաբական ճգնաժամը», «Արաբական պատկերը», «Արաբականությունը՝ կորստյան ժամանակին մեջ» եւ այլն: