Ունի մի շարք գրքեր, որոնցից են՝ «Ձախ արաբական ճգնաժամը», «Արաբական պատկերը», «Արաբականությունը՝ կորստյան ժամանակին մեջ» եւ այլն:

Ամերիկյան և արաբական լրատվամիջոցներն անդրադարձել են օրեր առաջ Վաշինգտոնում իր մահկանացուն կնքած մեծ մտավորական, պատմաբան, դիվանագետ Գլովսիս Մախսուդի մահվանը՝ նրան համարելով «արաբական հարցի ամենահմուտ խոսնակը»: 90 տարեկանում մահացած Մախսուդը երկար տարիներ եղել է ՄԱԿ-ում Արաբական Պետությունների Լիգայի դեսպանը և արաբականության ամենահայտնի պաշտպաններից մեկն աշխարհում: Նա դեսպանի իր պաշտոնը թողել է 1990-ին, Սադամ Հուսեյնի՝ Քուվեյթ ներխուժելուց հետո: ԱՄՆ-ում ծնված լիբանանցի մտավորականը Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի Միջին Արևելքի պատմության դասախոսն էր, նաև դասախոսում էր Վաշինգտոնի Իրավաբանական համալսարանում: Լրատվամիջոցները նշում են, որ Մախսուդն առաջին շարքերում է եղել Մերձավոր Արևելքի պատմության և պաղեստինյան հարցի ուսումնասիրության ասպարեզում: Իր դիվանագիտական և ակադեմիական աշխատանքներին զուգահեռ աշխատել է նաև որպես եգիպտական «Ահրամ» և լիբանանեան «Նահար» թերթերի գլխաւոր խմբագիր (1979-1977) :
Ունի մի շարք գրքեր, որոնցից են՝ «Ձախ արաբական ճգնաժամը», «Արաբական պատկերը», «Արաբականությունը՝ կորստյան ժամանակին մեջ» եւ այլն:
