image

Զոհվածների մեջ է նաև կրտսեր սերժանտ Հասմիկ Արզումանյանը

Զոհվածների մեջ է նաև կրտսեր սերժանտ Հասմիկ Արզումանյանը

Պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական հարձակումը հետ մղելու ընթացքում զոհված 31 զինծառայողի անունները։

Նրանցից մեկը կին է` Արզումանյան Հասմիկ Սմբատի, ծնված 1985թ.-ին: 


Կրտսեր սերժանտ Հասմիկ Արզումանյանը ՀՀ զինված ուժերում էր 2014 թվականից: Ավելի վաղ հրապարակված «Ուսադիրներով կանայք» շարքում ՀՀ Պաշտպանության նախարարությունը Հասմիկ Արզումանյանի մասին գրել էր. 

«Հրամանատարական կազմի գնահատմամբ ծառայության ընթացքում իրեն դրսևորում է որպես գրագետ, բանիմաց և կարգապահ զինծառայող:
Ծառայակիցները հատկապես կարևորում են կազմակերպչական մեծ ջիղի, որի շնորհիվ կրտսեր սերժանտը բազմաթիվ նախաձեռնություններ է հեղինակում»: