Սահակ եպս. Մաշալյանը գահ բարձրացավ իբրև Սահակ Բ պատրիարք. Տեսանյութ... Ամենապարկեշտ մարդկանցից մեկն է, ուղնուծուծով պետականապաշտ. Ֆարմանյանը՝ Կուտոյանի մասին... ԱՄՆ-ն չի մասնակցի թուրքական ռազմական օպերացիային Սիրիայում... Հայաստանը՝ քարտեզներում...
Հայաստանը՝ քարտեզներում
Հայաստանը՝ քարտեզներում
20 January 2020 , 11:58

 

Հայաստանը ժամանակակից երկրներից միակն է, որ տեղ է գտել աշխարհի ամենահին՝ բաբելոնական-քարտեզի վրա: Մ.թ.ա 6-րդ դարից պահպանված քարտեզի կենտրոնում Բաբելոնն է, հյուսիսարևմտյան մասում՝ Արմենիան՝ Հայաստանը և Ասորիքը։ Նրանց շուրջը «դառը գետն» է։ Գետից այն կողմ գտնվող 7 կետերը կղզիներ են, ուր անհնար է հասնել:
Հայաստանը իբրև տարածքային միավոր` իր անունով, լեռներով, գետերով և քաղաքներով տեղ է գտել նաեւ հետագայում ստեղծված գրեթե բոլոր քարտեզների մեջ: Սրանք փաստացի վկայագրեր են, որոնք ներկայացնում են Հայաստանի պատմական և քաղաքական իրավիճակը տարբեր ժամանակաշրջաններում:

Գրատպության-թանգարանում կարող եք տեսնել քարտեզներ Սեբաստիան Մյունսթերի «Տիեզերաբանութիւն» (1580թ.) գրքից:

Մյունսթերի այս գիրքն իր ժամանակի աշխարհագրական ամենակարևոր հատորն էր, որը 100 տարվա ընթացքում վերահրատարակվել է 36 անգամ: Գրքում տեղ են գտել պտղոմեոսյան քարտեզներ: Ավելի քան 1200 էջում ներկայացված են տարբեր երկրների ժողովուրդները, նրանց սովորություններն ու ապրելակերպը, կենդանական և բուսական աշխարհները: Քարտեզը հիմնված է «Պտղոմէոսի Ասիայի երկրորդ քարտէզ»ի վրա և տպագրված է փայտե փորագրությունից, իսկ գրությունները միջնադարյան գերմաներենով են: Քարտեզում ցուցադրված է եվրոպական և ասիական Ռուսաստանի մի մասը` մինչև Կովկասյան լեռները, որոնց հարավում էլ գտնվում է Հայաստանը:
Գրատպության թանգարանում է ցուցադրվում նաեւ հայերեն առաջին տպագիր քարտեզը՝ 1695 թվականին Ամստերդամում տպագրված Համատարած աշխարհացոյցը, որը հայկական քարտեզագրական դպրոցի զարգացման հիմքն է համարվում:

Հայաստանի Ազգային գրադարան

 

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture