image

Ո՞վ պիտի գլխաւորէ «Պատիւ ունեմ» Դաշինքը Ազգային Ժողովէն ներս. «Հրապարակ»

Ո՞վ պիտի գլխաւորէ «Պատիւ ունեմ» Դաշինքը Ազգային Ժողովէն ներս. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը կը գրէ. «Նախօրէին, ինչպէս արդէն տեղեկացրել ենք, Սերժ Սարգսեանը հանդիպել է «Պատիւ ունեմ» դաշինքի՝ ԱԺ անցած թեկնածուներին։ Մեզ ասացին, որ քննարկուել են անելիքների, առաջնահերթութիւնների, խորհրդարանական ակտիւութեան եւ տեխնիկական այլ հարցեր։ Որոշուել է, որ առաջին եօթնեակն ամբողջութեամբ պէտք է մտնի խորհրդարան, որեւէ մէկին չի ասուել, որ ինքնաբացարկի դիմում գրի, թէեւ աւելի վաղ խօսուում էր, որ մի քանիսը մանտաթներից կարող են հրաժարուել՝ յօգուտ նրանցից յետոյ եկող անձանց, ինչպէս, օրինակ, Տարօն Մարգարեանը կամ Իշխան Զաքարեանը։

Որոշուել է, որ խմբակցութիւնը կը ղեկավարի Արթուր Վանեցեանը, իսկ խմբակցութեան քարտուղարի պաշտօնը կ'անցնի ՀՀԿ քվոթայով (բաժին) պատգամաւոր դարձածներից մէկին, թէ ում, ասուել է՝ ՀՀԿ-ում կ'որոշեն։ Նշուել է, որ խորհրդարանում առաջնահերթութիւն պէտք է համարել Արցախի եւ երկրի անվտանգային հարցերը»:

Առաւել մանրամասն՝ թերթի այսօրուայ համարին մէջ: