image

Ողջ աշխարհում միայն 7 կնոջ է թույլատրված սպիտակ հագուստ կրել Հռոմի պապի ներկայությամբ. Լուսանկար

Ողջ աշխարհում միայն 7 կնոջ է թույլատրված սպիտակ հագուստ կրել Հռոմի պապի ներկայությամբ. Լուսանկար

Blognews.am.- Քչերը գիտեն, որ կինը Հռոմի պապի հետ հանդիպմանը պետք է միշտ երկար թևքերով սև հագուստ կրի, գլուխն էլ սև գլխածածկով ծածկի: Այս հին ավանդույթը գալիս է այն ժամանակներից, երբ միապետությունն իշխանության հիմնական ռեժիմն էր ամբողջ աշխարհում:

Հռոմի պապի ներկայությամբ սպիտակ հագուստ կրելու իրավունք ունեին միայն կաթոլիկ թագուհիներն ու արքայադուստրերը: Մեր օրերում աշխարհում ընդամենը 7 կին ունի այս արտոնությունը:

Ներկայացնում ենք այդ կանանց՝ Մոնակոյի իշխանուհի Շարլինը, թագուհի Սոֆիան և թագուհի Լետիցիան Իսպանիայից, թագուհի Մաթիլդան և թագուհի Պաոլան Բելգիայից, Լյուքսեմբուրգի Մեծ դքսուհի Մարիա Թերեզան և արքայադուստր Մարինան Նեապոլից:


Մոնակոյի իշխանուհի Շարլինը

 


 

Իսպանիայի թագուհի Լետիցիան


 

Լյուքսեմբուրգի Մեծ դքսուհի Մարիա Թերեզան

 

 

Բելգիայի թագուհի Մաթիլդան

 

 

Նեապոլի արքայադուստր Մարինան 

 

 

Իսպանիայի թագուհի Սոֆիան

 


 

 Բելգիայի թագուհի Պաոլան