«2014 թվականի օգոստոսի 3-ը եզդի ժողովրդի համար ամենասև օրն է: Պատմության մեջ ամենադաժան իրադարձությունը, որը պատահել է եզդիների հետ, հենց 2014 թվականի դեպքերն էին: Բոլորը տեսան, թե ինչ կատարվեց եզդիների հետ՝ հազարավոր եզդի կանայք այսօր շարունակում են գերության մեջ մնալ, հազարավոր եզդիներ բռնել են գաղթի ճանապարհը՝ դեպի Եվրոպա, հազարավոր եզդիներ դարձել են փախստականներ և հազարավորները սպանվեցին: Օրերս եմ եղել Շանգալում, հանդիպել եմ փախստականներին: Շանգալը ամբողջովին ավերված է և մարդիկ դեռ չեն կարող վերադառնալ: Մեր զինվորները Շանգալում են և մեր հայրենիքի ազատագրման անհրաժեշտ է, որ մենք նրանց մեծ աջակցություն տրամադրենք: Այո, Շանգալ քաղաքը ազատագրվել է, բայց շրջակա եզդիական բազմաթիվ գյուղեր շարունակում են մնալ ԻՊ զինյալների ձեռքում: Այս ամենի համար անհրաժեշտ է մեծ աշխատանք իրականացնել, որպեսզի ազատագրվեն մեր գյուղերը: Ես նաև կոչ կանեմ, որ եզդիները չգաղթեն Եվրոպա, այլ վերադառնան իրենց տները և վերստին շենացնեն գյուղերը: Ուրիշի հայրենիքը չի դառնա մերը:
...Որպեսզի եզդիները չկորչեն աշխարհի երեսից՝ անհրաժեշտ է, որ եզդիները միասնություն ստեղծեն: Մեր բոլորի առաջնային ծրագիրը պետք է լինի Շանգալի ազատագրումը»,-dengeezdia.com-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի խորհրդարանի եզդի պատգամավոր Ֆալակնաս Ուջան:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում