image

Թուրքիայի խորհրդարանի եզդի պատգամավոր. Կոչ եմ անում եզդիներին՝ չգաղթել Եւրոպա, այլ վերադառնալ իրենց տները

Թուրքիայի խորհրդարանի եզդի պատգամավոր. Կոչ եմ անում եզդիներին՝ չգաղթել Եւրոպա, այլ վերադառնալ իրենց տները

«2014 թվականի օգոստոսի 3-ը եզդի ժողովրդի համար ամենասև օրն է: Պատմության մեջ ամենադաժան իրադարձությունը, որը պատահել է եզդիների հետ, հենց 2014 թվականի դեպքերն էին: Բոլորը տեսան, թե ինչ կատարվեց եզդիների հետ՝ հազարավոր եզդի կանայք այսօր շարունակում են գերության մեջ մնալ, հազարավոր եզդիներ բռնել են գաղթի ճանապարհը՝ դեպի Եվրոպա, հազարավոր եզդիներ դարձել են փախստականներ և հազարավորները սպանվեցին: Օրերս եմ եղել Շանգալում, հանդիպել եմ փախստականներին: Շանգալը ամբողջովին ավերված է և մարդիկ դեռ չեն կարող վերադառնալ: Մեր զինվորները Շանգալում են և մեր հայրենիքի ազատագրման անհրաժեշտ է, որ մենք նրանց մեծ աջակցություն տրամադրենք: Այո, Շանգալ քաղաքը ազատագրվել է, բայց շրջակա եզդիական բազմաթիվ գյուղեր շարունակում են մնալ ԻՊ զինյալների ձեռքում: Այս ամենի համար անհրաժեշտ է մեծ աշխատանք իրականացնել, որպեսզի ազատագրվեն մեր գյուղերը: Ես նաև կոչ կանեմ, որ եզդիները չգաղթեն Եվրոպա, այլ վերադառնան իրենց տները և վերստին շենացնեն գյուղերը: Ուրիշի հայրենիքը չի դառնա մերը:  

...Որպեսզի եզդիները չկորչեն աշխարհի երեսից՝ անհրաժեշտ է, որ եզդիները միասնություն ստեղծեն: Մեր բոլորի առաջնային ծրագիրը պետք է լինի Շանգալի ազատագրումը»,-dengeezdia.com-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի խորհրդարանի եզդի պատգամավոր Ֆալակնաս Ուջան: 


Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում