image

Հոգշ. Տ. Խորէն Վրդ. Առաքելեան եպիսկոպոսական օծում պիտի ստանայ

Հոգշ. Տ. Խորէն Վրդ. Առաքելեան եպիսկոպոսական օծում պիտի ստանայ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ժրաջան միաբաններէն՝ Հոգշ. Տ. Խորէն վրդ. Առաքելեան յառաջիկայ նոյեմբերին եպիսկոպոսական օծման պիտի արժանանայ։

Ասոր մասին «Արեւելք» տեղեկութիւն ստացաւ Յունաստանի Հայոց Թեմի Թեմական Խորհուրդէն։

Ստորեւ կը ներկայացնենք համացանցի վրայ տարածուած տեղեկութիւնը եւ նորանոր նուաճումներ կը մաղթենք Հայր Սուրբին։

Նկատի առնելով եկեղեցական ասպարէզում երկար տարիների նուիրեալ ծառայութիւնն ու թեմական կեանքում ստանձնած հանգամանքը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, յունահայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Խորէն վրդ. Առաքելեանին առաջիկայ նոյեմբեր 3-ին արժանացնում է եպիսկոպոսական ձեռնադրութեան եւ օծման: 

Բոլոր նրանք ովքեր կը ցանկանան ներկայ գտնուել Հայր Սուրբի ձեռնադրութեանը`Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում խնդրւում է կապ հաստատել մեր էջի հետ:

 

Յունահայոց Թեմական Խորհուրդ