ԱՄՆ-ի նախագահից, եթե նա ազգությամբ հայ էլ լինի (ինչը մոտ ապագայում հնարավոր է ու իրատեսական), մի մուրացեք «ցեղասպանութուն» բառը: Հիշեք՝ արդեն նոր հարյուրամյակ է սկսվում: Ուրեմն, հանենք սգավորի, մորթվողի, մուրացողի մաշված ու անպատվաբեր շապիկն ու նոր երթի ելնենք: Վկան՝ մեր նորօրյա հրաշք, «անապահով» սերունդը: