Սպարտակ Ղարաբաղցյան
Երեկ մի հետաքրքիր ու տխուր բան տեղի ունեցավ. Ինչ-որ մեկը նոր սրճարան էր բացել, և սիրունիկ մի աղջնակ նորաբաց սրճարանի մուտքին կանգնած անցող-գնացողին ներս էր հրավիրում: Ընկերներով էինք, մեզ էլ հրավիրեց սիրունիկ աղջնակը... Հարցրի` տերը հալեպահա՞յ է... «Չէ, ինչ Հալեպ, իսկական հայ է»: Աղջնակի պատասխանից քար կտրեցինք... Ես հրաժարվեցի ներս մտնել «իսկական հայ»-ի նորաբաց սրճարան... Ընկերներս հասկացան... Սիրունիկ աղջնակը հասկացա՞վ... Հազիվ թե...