image

Սիրիահայ երիտասարդ կինը դժգոհ է հայաստանցի բժիշկներից (Տեսանյութ)

Սիրիահայ երիտասարդ կինը դժգոհ է հայաստանցի բժիշկներից (Տեսանյութ)

2015 թվականին հալեպահայ Երանուհի Ստեփանյանը ընտանիքի հետ Հայաստան է եկել՝ Հալեպում կորցնելով իր տունն ու ապահովությունը: Նա խնդիրների սկսել է բախվել հենց Սիրիայում, որտեղ ամուսինը ձերբակալվել ու բանտարկվել է: Հայաստանում երիտասարդ կինը ձեռք է բերել առողջական մի շարք խնդիրներ, սակայն խոստովանում է, որ Հալեպում արդեն ինքը հիվանդ էր, բուժվում էր: Երանուհին այցելել է մի շարք բժշկական կենտրոններ, սակայն նրան չի հաջողվել վերականգնել իր առողջությունը:

«Կիսաբաց լուսամուտներ»  հաղորդման ժամանակ երկու երեխաների մայրը պատմել է իր կյանքի պատմությունը, ներկայացրել դժգոհություններն ու բողոքները: Մասնագետները կարծում են, որ կինը, այո՛, ունի առողջական խնդիրներ, սակայն խնդիրների մեծ մասը հոգեբանական են եւ սրվում են հուզական ֆոնի վրա: Մանրամասները՝ տեսանյութում.