image

Սեւ Լիճի շրջանին մէջ ատրպէյճանցիներու թիւը հասած է 1000-ի. Հրանդ Բագրատեան

Սեւ Լիճի շրջանին մէջ ատրպէյճանցիներու թիւը հասած է 1000-ի. Հրանդ Բագրատեան

Սեւ լիճի շրջանին մէջ ազերիները արդէն աւելի քան 1000 հոգի են, զրահով բանով։ Հողային եւ շինարարական աշխատանքներ կը կատարեն։ Այս մասին իր դիմատետրեան էջին գրած է ՀՀ նախկին վարչապետ Հրանդ Բագրատեանը:

«Սեւ լճի շրջանում ազերիներն արդէն աւելի քան 1000 հոգի են, բրոնետեխնիկայով բանով։ Հողային եւ շինարարական աշխատանքներ են անում։ Ուրեմն էլ ետ չեն քաշուելու։ Դե հիմա ամենայն հայոց գիժ, հել ասա, որ նախկիններն են մեղաւոր։ Արմէն Գրիգորեանն արդարանում է. չենք հասցրել սահման կահաւորել։ Այ դրա համար ձեր բոլորին պէտք է կահաւորել։ Սովորաբար 48 ժամ է տրուած սահման կառուցելու եւ խրամատաւորուելու համար։ Ունէիք 6 ամիս։ Ո՞նց հասցնէք, որ կապիտուլիանտ (հողատու) ստահակը սաղ օրը քաղաքական խեղաթիւրումների մէջ էր, հիմա էլ ազգը տանում է ընտրութիւննների։ Էն մոքիրն էլ, էն քիքիրը սաղ օրը մոսկուաներում էր, հեռախօսն անջատել էր, որ իրան չանհանգստացնեն»։