Հակափտածութեան դատարանը վարոյթ ընդունած է Գլխաւոր դատախազութեան՝ ապօրինի ծագում ունեցող գոյքի բռնագանձման վերաբերեալ հերթական հայցադիմումը:
«Գլխաւոր դատախազութեան ապօրինի ծագում ունեցող գոյքի բռնագանձման գործերով վարչութիւնը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Մեղրի համայնքի նախկին ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամաւոր Մխիթար Զաքարեանից եւ նրան փոխկապակցուած անձանցից յօգուտ Հայաստանի Հանրապետութեան բռնագանձել՝
12 անշարժ գոյք, որոնցից 3-ը գտնւում է Երեւան քաղաքում, 1-ը՝ Կոտայքի մարզի Ջրվէժ համայնքում, իսկ 8-ը՝ Սիւնիքի մարզի Մեղրի համայնքում.
1 տրանսպորտային միջոց.
10 իրաւաբանական անձանցում մասնակցութիւն.
957 մլն 64 հազար դրամ՝ որպէս ապօրինի եկամտի մնացորդ.
18 մլն 316 հազար դրամ, որը չի հիմնաւորւում Մխիթար Զաքարեանի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցուել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարաւոր չէ նոյնականացնել եւ բռնագանձել»,- ըսուած է Դատախազութեան հաղորդագրութեան մէջ: