image

«Տոլարը պիտի բարելաւուի Եւրոյի դիմաց». Հրանդ Բագրատեան

«Տոլարը պիտի բարելաւուի Եւրոյի դիմաց». Հրանդ Բագրատեան

Ուքրանական պատերազմը խնդիրներ ստեղծած է, եւ եթէ տոլարն ու եւրոն այսօր հաւասարած են, կը նշանակէ, այդ խնդիրները Եւրոպայի համար աւելի շատ են, քան ԱՄՆ-ի համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցի ժամանակ նշած է «Ազատութիւն» կուսակցութեան ղեկավար, նախկին վարչապետ Հրանդ Բագրատեանը

«Գնաճը Եւրոպայում աւելի շատ է, քան ԱՄՆ-ում: Օրինակ, այս տարուայ առաջին 5 ամսում գնաճը Էսթոնիայում 18 տոկոս է: Եւրոպայի տարբեր երկրներում էլ է տարբեր գնաճը: Պալթեան միւս երկու երկրներում գնաճը 14 տոկոս է: Լեհաստանում ու Գերմանիայում գնաճը արդէն 8-11 տոկոս է, Ֆրանսայում աւելի ցածր է, ԱՄՆ-ում 5-6 տոկոս է: Արդիւնքում եւրոն եկաւ, հաւասարուեց տոլարին: Այս գործընթացը կը շարունակուի եւ ընդամէնը մի քանի շաբաթուայ ընթացքում տոլարն աւելի թանկ կը լինի, քան եւրոն»,-ըսած է ան:

Անդրադառնալով Հայաստանի մէջ առկայ գնաճին, Բագրատեանն ըսած է. «Հայաստանում պարէնային ապրանքների գնաճը 14 տոկոս է: Թէեւ Հայաստանում չպէտք է գնաճ լինէր, ոչ ոք չի բացատրել, թէ ինչու Հայաստանում գնաճ կայ: Այն նախնական բացատրութիւնը, որ ամբողջ աշխարհում գնաճ է, շատ կը ներէք, աշխարհում գնաճ կայ, որովհետեւ իրենց համար կազը թանկացել է, նաւթը թանկացել է, ցորենը թանկացել է, մեզ համար չի թանկացել»: