Երէկ մեծ ուրախութեամբ իմացայ, որ Պրիւքսէլի մէջ Փաշինեանը յաջողութիւն ունեցած է։
Այս մասին դիմատետրեան իր էջին գրած է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատեանը․
«Միայն 2024-ին մենք ԵՄ-ից կը ստանանք 67.5 մլն եւրո (270-ը բաժանած 4-ի), ԱՄՆ-ից եւս 65 մլն տոլար եւ 7 մլն տոլար արցախահայութեանը։ Այսինքն ընդամէնը 140 մլն տոլար։
Լաւ է, կարող է սա էլ չլիներ։ Շնորհակալութիւն։ Բայց ռուսներին ինչի՞ էք կպնում։ 2024-ին Ռուսաստանից դրամական ներհոսքը կը կազմի 14 միլիառ տոլար (5 միլիառ տոլարի տրանսֆերտ, 8 միլիառ տոլարի արտահանում եւ 1 միլիառ տոլարի վառելիքի սուբսիդիա)։
Արեւմուտքի տուածը կազմում է Ռուսատանից եկածի 1 տոկոսը»։