Ես կ'երդուիմ՝ եթէ ըլլայի Գերագոյն գլխաւոր հրամանատարը, եւ այսպիսի վիճակ ըլլար, ես ինծի ուղղակի կը գնդակահարէի: Այս մասին Ջերմուկի մէջ «Պատիւ ունեմ» դաշինքի համակիրներու եւ տեղի բնակչութեան հետ հանդիպման ժամանակ յայտարարած է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը:
«Պատերազմն ինձ համար ամենաատելի բանն է կեանքում, երբեք չեմ ցանկացել, որ որեւէ տեղ ոչ միայն պատերազմ, այլ մարտական գործողութիւններ լինեն, բայց ով սարսափում է մարտական գործողութիւններից, արդիւնքը սա է լինում: Այսօր 6-ը վերցրին, վաղը 16-ը կը վերցնեն, միւս օրը՝ 36-ը, յետոյ ի՞նչ է լինելու: Եթէ ինքն ունենար արժանապատուութիւն, պէտք է ինքնասպան լինէր
Ես երդուում եմ՝ եթէ լինէի Գերագոյն գլխաւոր հրամանատարը, եւ այսպիսի վիճակ լինէր, ես ինձ ուղղակի կը գնդակահարէի: Ո՞ւմ է պէտք այդպիսի կեանքը, 5000 հոգու մահը խղճիդ, էլ «Քորոնա» ժահրի 5000-ը չեմ ասում, ջախջախուած զօրք, ատրպէյճանցին քեզ ուղղակի ծաղրում է, 10 կոպեկանոց է դարձնում, ասում է՝ դու ո՞վ ես, որ ես քեզ յաղթած լինեմ, դու փալասի մէկն ես, ես յաղթել եմ, եւ ազգանուններ է ասում»,-ըսած է Սարգսեանը:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսուիլ