Վերջին իրադարձություններն ապացուցեցին, որ իրենց տարածքում ամերիկյան ռազմաբազաների տեղակայումը թույլատրելը վտանգ է ստեղծում ընդունող երկրների համար, ոչ թե նպաստում դրանց անվտանգությանը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Press TV-ից, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Այս պատերազմը շատ ճշմարտություններ բացահայտեց, որոնցից մեկն այն է, որ ամերիկյան ռազմակայանները ոչ միայն չկարողացան անվտանգություն ապահովել ընդունող երկրների համար, այլ, ըստ էության, նրանց համար դարձան անապահովության աղբյուր։ Եթե այս երկրները հարվածի են ենթարկվում, ապա դա այդ բազաների ներկայության պատճառով է», - ասել է դիվանագետը։
Նա նաև անդրադարձել է տարածաշրջանի որոշ երկրների պնդումներին, թե նրանք թույլ չեն տվել իրենց տարածքն օգտագործել Իրանի դեմ հարվածների համար։
«Մենք չենք կարող հավատալ, որ դա տեղի է ունեցել՝ առանց այդ երկրների գիտության», - ասել է նա։
Արաղչին նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն ընթանում. իրենց հետ շատ երկրներ են կապվել, բայց Իրանը շարունակելու է պայքարը։