Կառավարութեան շէնքի դիմաց բողոքի արշաւ իրականացուցին Քաշաթաղի շրջանի բնակիչները, որոնք զրկուած են իրենց տուներէն ու տարածքներէն:
«Մենք քաղաքական պահանջ չունենք, մեր պահանջը մեր գոյքի կորուստն է, ուզում ենք փոխհատուցում:
Մենք պահանջում ենք մեր կորցրած տունը, մնացել ենք փողոցներում, ինչքա՞ն կարող ենք մնալ վարձով: Ոչ մի բանից չենք կարողանում օգտուել»,-ըսած են անոնք: