image

Պրահայում չեղյալ է հայտարարվել Սուրբ Ծննդյան տոնածառի լուսավորման արարողությունը

Պրահայում չեղյալ է հայտարարվել Սուրբ Ծննդյան տոնածառի լուսավորման արարողությունը

Օրեր: Պրահայի քաղաքապետ Ադրիանա Կրնաչովան հայտարարել է, որ նկատի ունենալով Չեխիայի ոստիկանության զգուշացումները, որոշում է կայացրել անվտանգության նկատառումներից ելնելով  չանցկացնել Սուրբ Ծննդյան  տոնածառի լուսավորման հանդիսավոր արարողություն։ Նա նաեւ հայտնել է, որ Սուրբ ծննդյան շուկաները կգործեն քաղաքի գլխավոր հրապարկներում՝ Ստարոմեստսկա, Վացլավի եւ Խաղաղության հրապարակներում։

Սուրբ Ծննդյան եղեւնին բերվել է Չեխական Լիպա քաղաքից։ Այն կզարդարեն 10 հազար խաղալիքով։

Միաժամանակ նախատոնական օրերին Պրահայում կուժեղացվի ոստիկանական հսկողությունը։