image
Հրատապ լուրեր:

Լաթակիայի հայությունը՝ զինված բախումների կիզակետում

Լաթակիայի հայությունը՝ զինված բախումների կիզակետում

Այս օրերին Սիրիայի ծովափնյա որոշ շրջաններում, հատկապես երկրի գլխավոր նավահանգիստ Լաթակիայում զինված բախումները ազդեցություն են ունենում նաեւ այնտեղ բնակվող մեծաթիվ հայության վրա։

Սիրիայի ապահովական ուժերի եւ ծովափի շրջանների զինյալ խմբավորումների միջեւ բախումների հետեւանքով զոհեր եւ վիրավորներ կան։  Երեկ օրվա ընթացքում բախումները հասել էին մինչեւ Լաթակիայի կենտրոնը։  

Զինյալները Սիրիայի տապալված նախագահ Բաշշար Ալ-Ասադի կողմնակիցներից են, որոնք երկրի անվտանգության 15-ից ավելի աշխատակցի են սպանել։ Ըստ լրատվամիջոցների, երկու կողմից զոհերի թիվը 70-ից անցնում է։ 

«Արեւելք»-ի տեղեկություններով, Լաթակիայի համայնքային կառույցները՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սրբոց Նահատակաց վարժարանն այսօր փակ են՝ բնակիչներին հորդորել են մնալ տներում եւ դուրս չգալ։  Մեր տեղեկություններով հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում այսօր նախատեսված արեւգալի եւ հսկման  արարողությունները չեն կատարվելու։ 

Լաթակիա-Թարթուս ճանապարհը փակ է, շրջանում ժամանակ առ ժամանակ պարետային ժամ է հայտարարվում։

Հայկական համայնքային կառույցները հայերին տեղեկացնում են, որ հարցերի դեպքում կարող են զանգահարել բժիշկ Մինաս Պալյանին (0933617706) եւ Ավետիս Գարբուշյանին (0933258111)։