Այս ամիսը՝ ապրիլը, Լոս Անջելեսում պաշտոնապես հայտարարվել է հայոց պատմության ամիս: Այդ շրջանակներում մի շարք միջոցառումներ են իրականացվում, որոնք արժեվորում են հայերի ունեցած դերը՝ ամերիկյան պատմության մեջ : Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի նախաձեռնությամբ Լոս Անջելեսի տարբեր քաղաքներում շրջիկ մեքենան հավաքագրում է հայերի պատմությունները : Մանրամասները՝ «Ամերիկայի ձայն»-ի տեսանյութում.