image

Մեր տղաները կարողացել են ճնշել թշնամու կրակը

Մեր տղաները կարողացել են ճնշել թշնամու կրակը

Լրագրող Բելլա Լալայանը Արցախից գրում է. «Գիշերը թշնամու հետ շփման գծի արևելյան ուղղությամբ դիրքերում անհանգիստ է եղել...
Թշնամին ինտենսիվ կրակի տակ է պահել մեր դիրքերը, կիրառելով նաև նռնականետեր: 
Մեր տղաները կարողացել են ճնշել թշնամու կրակը: Տղաներից մեկը (պայմանագրային զինծառայող) թեթև վիրավորվել է:
Այնպես, որ իզուր խուճապի մի մատնվեք...
Սա գրում եմ հատկապես այն ծնողների համար, ովքեր զավակներ ունեն ծառայության մեջ և հասկանալի պատճառով ահնանգստանում են....
Մեր առյուծասիրտ տղաները` շարքայինից մինչև սպայական կազմ, միասին վերահսկում են իրավիճակը! 
ՓԱՌՔ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ !!!!»: