Արմեն Խաչատրյանն այն վարորդն է, որ նոյեմբերի 1-ի գիշերը, առանց մեքենայի լույսերի (որովհետև թշնամու կրակի տակ էր, Շուշի-Աղավնո ճանապարհի հատվածում, մոտ 40 կմ), Շուշիի գորգերի թանգարանի նմուշները Շուշիից տեղափոխել է Երեւանի Պատմության թանգարան եւ Ազգային պատկերասրահ: Մեքենայի մեջ կային մոտ 160 գորգ, կարպետ ու ասեղնագործություն, 30 հատ խեցեղեն եւ 50 գեղանկար:
Ադրբեջանին անցած Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանը հայտնում է, որ տարհանման ժամանակ նմուշների հաշվառում չի արվել, եւ տարհանված իրերն Արմենը բարեհաջող տեղ է հասցրել: Եղել են ցուցանմուշներ, որոնք հնարավոր չի եղել հանել եւ դրանք մնացել են այնտեղ: